Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են ԼՂ

Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են ԼՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասնմեկերորդ և տասներկուերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները թռիչք են իրականացրել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական միջոցներ և զրահամեքենաներ են»,– նշվում է զեկույցում:

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում