Pentapostagma պարբերականը՝ Թուրքիայից հայերի հեռանալու մասին

Pentapostagma պարբերականը՝ Թուրքիայից հայերի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկումից ի վեր հարյուրավոր հայեր լքում են Ստամբուլը։ Աթենքի և Անկարայի միջև բաց առճակատման դեպքում նույնը սպառնում է հույներին, գրում է հունական Pentapostagma պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականը, «Էրդողանը ենիչերիների նոր սերունդ է դաստիարակել, որոնք անվերահսկելի ամբոխի պես գործում են բոլոր նրանց դեմ, ում դատապարտում է թուրքական կառավարությունը»։

«Դա ստիպում է Ստամբուլում ապրող հարյուրավոր հայերի փախչել կամ հեռանալու շտապ ուղիներ փնտրել։ Թուրքիայում մեծ ատելություն է տիրում, որն ուղղված է բացառապես հայերի և մասնավորապես Ստամբուլի հայ համայնքի դեմ»,– նշում է հունական պարբերականը՝ ընդգծելով, որ մշտական են դարձել հակահայկական կարգախոսներով կազմակերպված ցույցերը, որոնցից մեկից հետո երկրից հեռացել է հայ համայնքի մինչև 500 ներկայացուցիչ։

Ինչպես նշում է Pentapostagma-ը, ներկայում Թուրքիայում ապրում է մինչև 100 000 հայ, որոնց մեծ մասը՝ Ստամբուլում։

«Նրանք վախեցած են։ Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել, եթե թուրք բնակչությունը, այդ թվում՝ երիտասարդները, տոգորված են ազգայնական կարգախոսների և հեռուստասերիալների քարոզչությամբ»,- թերթին հայտնել է Թուրքիայի հայ համայնքի գործիչ Ուրհան Չեթինկայան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում