Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 20 քաղաքացի. Ոստիկանություն

Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 20 քաղաքացի. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հրապարակից բերման է ենթարկվել 20 քաղաքացի։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչությունից:

«Նշված քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն»,– հայտնեցին Ոստիկանությունից։

Նշենք, որ Ոստիկանությունը զգուշացնում էր, որ հանրահավաքն ապօրինի է և պետք այն դադարեցնել, սակայն քաղաքացիները բերման ենթարկվեցին հանրահավաքի ավարտին:

Հանրահավաքին մասնակցում էին քաղաքական ուժեր, քաղաքացիներ ու արցախցիներ: Նրանք Պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Արցախի տարածքները հանձնելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում