Թրամփը հայտնել է, որ երկու-երեք շաբաթից ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը

Թրամփը հայտնել է, որ երկու-երեք շաբաթից ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին հայտնել է Washington Examiner թերթին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ժամանակ Թրամփը պնդել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո հաղթող կճանաչվի մի շարք առանցքային նահանգներում, ինչը կորոշի նախագահական ընտրությունների ելքը:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հաղթել է Վիսկոնսին, Արիզոնա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում:

«Երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իմ հաղթանակը»,– հայտնել է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում