Իսրայելի հատուկ ծառայություններն Իրանում ոչնչացրել են «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին

Իսրայելի հատուկ ծառայություններն Իրանում ոչնչացրել են «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլա Ահմեդ Աբդուլլան, որին անվանում են նաև Աբու Մուհամմեդ ալ Մասրի, և որը ԱՄՆ-ում կասկածվում է Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, ոչնչացվել է Իրանում 3 ամիս առաջ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակին:

Թերթը, վկայակոչելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում իր աղբյուրները, ուրբաթ հաղորդել է, որ Իսրայելի հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցները, գործելով ԱՄՆ-ի անունից, խլացուցիչներով ատրճանակով կրակել են Աբդուլլային օգոստոսի 7-ին: Սպանվել է նաև իր դուստրը՝ Միրիամը, որը «Ալ Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադեն Համզայի որդու այրին էր: Համզային վստահված էր տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ ծրագրավորումներն ու կապը:

2019-ի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ բեն Լադեն կրտսերը ոչնչացվել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ԱՄՆ կոնտրահաբեկչական գործողության ընթացքում:

Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, Աբդուլլան Իրանում էր գտնվում 2003-ից, և այդ երկրի մայրաքաղաքում էր բնակվում 2015-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում