Արթուր Դանիելյանի տան խուզարկությունն ավարտվել է (տեսանյութ)

Արթուր Դանիելյանի տան խուզարկությունն ավարտվել է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Ադեվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի տան խուզարկությունն ավարտվել է: Tert.am-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այն հոդվածով, որին իրենք պայմանականորեն անվանում են «թուրք հայհոյելու հոդված»:

Նա նշեց, որ օրենքը ատելության խոսք հնչեցնելու համար նախատեսում է պատիժ: «Ինձ մեղադրում են նման կոչ հնչեցնելու մեջ՝ հիմնվելով երեկվա իմ «լայվի» մեջ արտահայտած մտքերի համար: Ես ասել էի՝ իշխանավորները, որոնք հիմա չարչարվում են ու վատ ապրումների մեջ են, որոշել էի ոգեշնչել իրենց, թեթևացնել իրենց բեռը և ասել, որ այս ամենը երկար չի տևի և կարծիք էի արտահայտել, որ իրենք երկար չեն ապրելու, այսինքն՝ իրենց ծանր ապրումները շատ շուտով կավարտվեն: Իմ այս՝ միանգամայն բարի նպատակով կոչը չգիտես ինչու մեր իրավապահները որոշեցին որակել որպես բռնության կոչ»,- ասաց նա:

Արթուր Դանիելյանը նշեց, որ տեղեկատվական ՊՈԱԿ-ը ֆեյքերի միջոցով տարածել էր տեղեկություններ և այնպիսի տպավորություն էին ստեղծել, թե իբր Արցախից պարբերաբար զենք-զինամթերք են բերել Հայաստան և որ պետք է պարտադիր խուզարկվի իր բնակության վայրը և «Ադեկվադի» գրասենյակը: Նա նշեց, որ իր անձի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կապում է առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներ հետ:

«Ազատազրկման վայրում իմ կողքի խցում, որքան հասկացա, Վանեցյան Արթուրն էր, կողքի խցերում այլ քաղաքական նկատառումներով բանտարկված անձիք, տրամաբանություն ես այստեղ չեմ տեսնում, որովհետև ցանկացած քաղաքական պրիմիտիվ գիտելիքներ ունեցող մարդը հասկանում է, որ Փաշինյանն ու իր իշխանությունը քաղաքական դիակ են, ես ընդամենը իրենց փորձեցի բացատրել, որ դա իրենց պրոբլեմների նվազագույնն է, և որ ազգի ճնշող մեծամասնությունը ուզում է նրանց ֆիզիկական դիակը տեսնել, և որ նրանք սա պետք է հասկանան ու գիտակցեն, որ ինձ, Մինասյան Աշոտին, այլոց բանտարկելով՝ իրենց հարցը չի լուծվելու»,– նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ են հայտնաբերել տանը խուզարկության ժամանակ, արդյոք զենք-զինամթերք հայտնաբերվել է, Արթուր Դանիելյանն ասաց. «Սվին-դանակ է հայտնաբերվել ու երկու հատ համակարգիչ: Իրենց թվում էր՝ դա մերն է, իրականում քրոջս ու հորս համակարգիչն են առգրավել և այո, ինչ-որ դանակ է եղել, ենթադրում եմ իմ շորերի մեջ է եղել, Արցախից գալուց գուցե շորերիս մեջ է մնացել, չգիտեմ»,– նշեց նա:

Արթուր Դանիելյանը հավելեց, որ իրենց տանը խուզարկությունն ավարտվել է, սակայն գրասենյակում դեռ շարունակվում է և որ գրասենյակում վնասարար քայլեր են ձեռնարկել: Նրա խոսքով՝ գրասենյակի համակարգիչների առգրավումը միտված է արգելափակել, չեզո

Հետևեք մեզ նաև Telegram-ում