Կա՛մ Փաշինյանից ազատվում ենք, կա՛մ թույլ ենք տալիս մեր երկրում բռնապետություն հաստատվի. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Կա՛մ Փաշինյանից ազատվում ենք, կա՛մ թույլ ենք տալիս մեր երկրում բռնապետություն հաստատվի. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք ունենք երկու ճանապարհ` կամ այս խելագարից ազատվում ենք, կամ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն: Ժամը 17։00-ին` Ազատության հրապարակ»,- գրել է Սաղաթելյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում