«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ են․ ՈՒՂԻՂ

«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ են․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻ՞նչ անենք, գնա՞նք Ալիևին խնդրենք, որ թույլ տա մեր մարդկանց հանեն, խոսքը միայն դիակների մասին չէ, շատ վիրավորներ կան, որ թաքստոցում են ու ամեն վայրկյան սպասում են, որ իրենց կփրկեն: Այս մասին այսօր ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներց մեկը:

«Սայլը տեղից չի շարժվել, այս օրերի ընթացքում մի օր մեկի ծնողին չեն ասել՝ արի, երեխուդ գտել ենք, թե՛ զոհված, թե՛ վիրավոր, թե՛ ողջ: Ասում են՝ աշխատանքներ ենք կատարում, լավ եք անում, բայց մի արդյունք ցույց տվեք: 40 օրից ավել ի՞նչ եք աշխատել, ի՞նչ եք արել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այս օրերին միայն խոսվում է, թե Շուշիի տարածքից 150 անհետ կորած են գտել, սակայն սխալ է բավարարվել միայն այս տեղեկությամբ, քանի որ հազարավոր անհետ կորածներ կան: «Մենք մեր երեխային ՊՆ ենք տվել, ՊՆ-ից էլ ուզում ենք, ոչ ռուս խաղաղապահին ենք տվել, ոչ էլ Կարմիր խաչին, տվել ենք ձեզ, դուք էլ տվեք մեր երեխեքին, ավել բան չենք ուզում»:

ՊՆ-ի դիմաց եկած քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ եթե նույն անհետ կորած երեխան մի սխալ քայլ աներ, ապա ամբողջ ոստիկանական համակարգը կխառնվեր, տներ կգնային, բայց հիմա որևէ երեխայով չեն հետաքրքրվում և չեն ուզում հրամանատարներից ճշտել, թե զինծառայողներին ինչ ուղղությամբ են տարել ու ինչպես է ստացվում, որ նրանք կան, իսկ զինվորները՝ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում