Թուրքական հրետանին զանգվածային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին

Թուրքական հրետանին զանգվածային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական բանակի հրետանին ռմբակոծել է սիրիական բնակավայրերը Ռաքքա նահանգի սահմանամերձ Թել Աբիադ քաղաքից արևմուտք ընկած տարածքում: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով քրդական Firat գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ երկու գյուղ ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, ինչի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունեցել, իսկ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ:

Ավելի վաղ թուրքական ռմբակոծությանն էին ենթարկվել նաև Այն-Իսսա քաղաքի հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասերը, որոնք տեղակայված են Հալեպ-Հասաքե ռազմավարական ճանապարհի մոտակայքում: Այս հատվածում բնակչության շրջանում վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում