Իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում. վարչապետը պետք է հեռանա. Արման Աբովյան (տեսանյութ)

Իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում. վարչապետը պետք է հեռանա. Արման Աբովյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել որպես աթոռակռիվ. չկա նման բան ու չի կարող լինել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Գաղտնիք բացահայտեմ՝ իշխանությունը ոչ միայն նշանակում է թիկնապահներ, քարտուղարուհիներ, պարգևավճարներ, կոստյումներ, բարձր խոսել. իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, թե ոչ մեկին հետաքրքիր չէ, որ արդեն որերորդ օրը իշխանությունն ու վարչապետը բացատրում են՝ ինչի համար եղավ այս ամենը:

«Հետաքրքիր չէ. պատասխանատվություն եք ստանձնել: Պատասխանատվությունը ենթադրում է նաև հետևանքներ, և եթե խուսափում եք հետևանքներից, ուրեմն՝ ո՞վ է աթոռակռիվ անում: Պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք 2.5 տարվա ընթացքում հետևողականորեն բերում էին այն դրության, որ այսօր մենք ունենք մեջքներս կոտրած իրավիճակ: Հասկանու՞մ եք, որ դուք մեջք եք կոտրել: Արածի ու չարածի համար պետք է պատասխան տրվի: Պատասխանը ոչ միայն բացատրելն է՝ ինչի համար է այդպես ստացվել: Տապալել եք, պետք է պատասխանտվություն կրեք, վարչապետը պետք է հեռանա»,-հայտատարեց նա:

Պատգամավորը կարևորեց նաև, որ ընդդիմությունը պատերազմի օրերին ոչինչ չի խոսել և ամեն ինչով օգնել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում