«Անելու ենք ամեն բան, որպեսզի ԼՂ հարցով եռակողմ հայտարարության վերաշարադրման բոլոր փորձերը ձախողվեն». Լավրով

«Անելու ենք ամեն բան, որպեսզի ԼՂ հարցով եռակողմ հայտարարության վերաշարադրման բոլոր փորձերը ձախողվեն». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվան Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը վերաշարադրելու և վերանայելու փորձեր չի նկատում։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք տեսնում տարածված հայտարարությունը վերաշարադրելու կամ վերանայելու որևէ փորձեր։ Եթե ճիշտ եմ հասկանում, այժմ Հայաստանում բարդ քննարկումներ են ծավալվում։ 17 կուսակցություններ, որոնք միավորվել են իրենց երկրի շահերը պաշտպանելու համար, միանշանակ դեմ են արտահայտվել այս հայտարարությունը վերանայելու բոլոր փորձերին», – նշել է Լավրովը՝ հավելելով, որ իրենք անելու են ամեն բան նման փորձերը կանխելու համար։

«Մենք դրանից ենք ելնում և անելու ենք ամեն բան, որպեսզի նման փորձեր տեղի չունենան և ցանկացած դեպքում դրանք հաջողությամբ չպսակվեն», – ընդծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի փախստականները պետք է ինքնակամ վերադառնան այդ տարածաշրջան՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի։

«Նրանց պետք է օգնություն ցուցաբերվի իրենց բնակության նախկին վայրերում», – նշել է Լավրովը՝ շեշտելով, որ օգնության ցուցաբերումը հատկապես կարևոր է այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են ծավալվել և հարկավոր է վերակառուցման աշխատանքներ իրականացնել։

«Այստեղ իրենց դերը կարող են կատարել միջազգային կազմակերպությունները։ Մենք ամեն կերպ կնպաստենք դրան», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում