Պուտինի առաջարկը Փաշինյանը մերժել է

Պուտինի առաջարկը Փաշինյանը մերժել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ ինչու մարտերը Ղարաբաղում չեն դադարեցվել հոկտեմբերին:

«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է», – ՌԴ նախագահին մեջբերում է РИА Новости-ն:

Նա նաև բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածների և տուժածներ են եղել: «Ավելի քան 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալներով: Տասնյակ հազարավորները վիրավոր են: Դա ողբերգություն է, որը տեղի է ունենում որոշակի մարդկանց հետ, այդ պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը արյունահեղության դադարեցումն է»,– ասել է ՌԴ նախագահը:

Խոսելով Ադրբեջանին ցուցաբերված թուրքական աջակցության մասին՝ Պուտինն ասել է. «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»:

ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում: Վերջինս հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում