«ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին ներկայում խոսք չկա»․ ՌԴ փոխարտգործնախարար

«ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին ներկայում խոսք չկա»․ ՌԴ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում