Վանեցյանին ու Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել

Վանեցյանին ու Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։

«Մեղադրանք անհիմն է, ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»,-ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը։

Նրանք կոչ արեց բոլորին ժամը 18։00-ին գնալ Ազատության հրապարակ, մասնակցել հանրահավաքին, որտեղ ներկայացնելու են հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչների նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում