«Սուտասան» բառի կողքը դրվելու է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նկարը. Ռուբեն Մխիթարյան

«Սուտասան» բառի կողքը դրվելու է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նկարը. Ռուբեն Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀանրահավաքին ելույթ ունեցավ նաև պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և ելույթում նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունում անիշխանություն է, իսկ Նիկոլ վարչապետը լեգիտիմ վարչապետ չէ: «Ես կյանքում ծնկի չեմ եկել, էստեղ կանգնած հայերը ծնկի չեն եկել, բայց ես հիմա ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս և ներողություն եմ խնդրում բոլոր որդեկորույս մայրերից, անիծվես դու Նիկո՛լ»,- ասաց նա և նշեց, որ Մարտակերտի յոթ գյուղ ևս հանձնել են:

«Քո համար բանակի ամենակարևոր ձեռքբերումը կլուբնիկն էր»,- ասաց նա և նշեց, որ այս երկուսուկես տարվա մեջ ոչինչ չի արել Նիկոլ Փաշինյան՝ ո՛չ տնտեսությունը, ո՛չ բանակի մարտունակությունն է մեծացրել:

«Նիկոլ Փաշինյանը արդեն հեռացած վարչապետ է, մնում է ընդամենը, դե ֆակտո Նիկոլ Փաշինյանի վերադաս՝ տիկին Աննա Էռատո Հակոբյանը՝ ստորագրի իր հրաժարականի դիմումի տակ: Ես սովորություն չունեմ կանանց անդրադառնալու, բայց հիմա ասելու եմ, քանի որ այստեղ տեսա որդեկորույս մոր արցունքները, ուրեմն, տիկին, մի հատ կասեք ինձ ձեր ջոկատով քանի թշնամական հարձակում հետ մղեցինք, քանի թուրք սպանեցինք:

Հարգելի տիկին, ձեր դիրքը ոչ թե մի հատ գեղեցկության սրահի կողքը փորված բլինդաժի մեջ էր, այլ Պաշտպանության նախարարության պարիսպների մոտ է, որտեղ որդեկորույսները իրենց երեխաներին են ման գալիս»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում