Չինաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայքարել «առանձին պետությունների հեգեմոնիայի» դեմ

Չինաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայքարել «առանձին պետությունների հեգեմոնիայի» դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Չինաստանի արտգործնախարար Վան Ինն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է համաշխարհային հեգեմոնիայի և առանձին երկրների աճող պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի նպատակով Պեկինի ուժերը Ռուսաստանի հետ համախմբելու ցանկության մասին, գրում է eadaily.com կայքը:

«Չինական կողմը մտադիր է բարձր մակարդակով շարունակել ՌԴ-ի հետ փոխհամագործակցությունը, նպաստել ռուս-չինական համապարփակ համագործակցության առաջախաղացմանը: Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ կողք-կողքի հակազդել միակողմանի քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին և միջազգային կարգին հարված հասցնող առանձին պետությունների հեգեմոնիային և պրոտեկցիոնիզմին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳ ղեկավարի խոսքով՝ Պեկինը հետաքրքրված է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, կարևոր հարցերով դիրքորոշումների նեղ համակարգմամբ:

«ՌԴ-ի հետ միասին ձգտում ենք պաշտպանել մեր երկկողմ ազգային շահերը, ամբողջ աշխարհում արդարությունն ու իրավահավասարությունը»,- մանրամասնել է Վան Ինը և ընդգծել, որ Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ սերտ համագործակցային առավելություններն օգտագործել համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսության վերականգնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում