Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն վրաերթի ենթարկեցին

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն վրաերթի ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։

ՀՅԴ-ական երիտասարդները փակել են Ամիրյան փողոցը։

«Նիկոլ, հեռացիր»,- վանկարկում են պատ կազմած և ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիները։

Ակտիվիստների ձայներին զուգահեռ լսվում են մեքենաների ազդանշանները, որոնց մի մասը մնացել է փակուղու մեջ, իսկ մյուս մասը կարողանում է շրջադարձ կատարել։

«Հարգելի քաղաքացիներ, սա կոչ է բոլորին, միացեք մեզ, ընդվզեք։ Նիկոլ Փաշինյանն՝ իր դավաճանական ծրագրով պետք է հեռանա իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։

Եվ քանի դեռ ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում, մի մեքենա արագ մոտեցավ, և փորձեց անցնել։ Ակցիայի մասնակիցները փորձեցին փակ պահել ճանապարհը, սակայն այդ մեքենան հարվածեց նրանց և, ճեղքելով պատը, հեռացավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում