Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մովսես Հակոբյանի ասուլիսի նյութերն ուղարկել է ՀՔԾ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մովսես Հակոբյանի ասուլիսի նյութերն ուղարկել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում