AM | RU
USD
EUR
RUB

Ռազմամթերք ձեռք բերելու 2017-ի գործուն պլանը փոխել են 2018-ին, hիմա հարցրեք՝ ձեռք բերված զենքերից քանի՞սն է կրակել. Մ. Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀրավիրված մամուլի ասուլիսին ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլանին:

Նրա խոսքով՝ 2016 թվականի պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն որոշել էր, որ պատերազմը նոր ձևի է լինելու և սկսվել էր ԶՈւ-երի զարգացման պլանը: Նա ընդգծեց, որ 2016 թվականին արդեն կազմվել էր պլան՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:

Նա նշեց, որ այդ ժամանակ կարճ ժամկետով նշանակվել էր ՊՆ փոխնախարար և այդ բոլոր պայմանագրերն ինքն է կնքել, որով սպառազինվել է մեր բանակը: «Ձեռք են բերվել «Սմերչ» կայաններ, «ՏՈՐ»-եր, «ԻԳԼԱ-Ս», դրանք այն զենքերն են, որոնք այս պատերամզում կռվել են: Պայմանագրերը կնքվել են 16-ին, դրանք ձեռք են բերվել 2017 թվականին, բացառությամբ ՏՈՐ համակարգի մի մասի, որը ձեռք է բերվել 2018 թվականին, բայց այն ժամանակ ես եմ եղել ԳՇ պետը: Ձեռք են բերվել նաև մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր էր դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ կա 2017 թվականի պլանը, թե ինչ պետք է ձեռք բերվեր 2018 թվականին: «Պլանը կա, չեն կարող ջնջել դա: 18-22 թվականի զարգացման պլանում եղել է՝ ևս 2 դիվիզիոն «ՏՈՐ», ընդ որում՝ մեկը 18 թվականին և դրա գումարը 10 տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել: Այդ պլանը վերացական չի եղել, այդ պլանը գրված է, թե գումարը որտեղից է վերցվում, գումարները կային արդեն, դա ցանկությունների պլան չէր: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, պետք է ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամթերք: Փոխել են 18 թվականի գործող պլանը»,- շեշտեց նա:

Ըստ Մովսես Հակոբյանի, այս ամենի փոխարեն ձեռք են բերել ՍՈւ 30, և հետագայում նաև «ՕՍԱ»-ներ: «Հիմա հարցրեք քանի՞սն է դրանցից կրակել, ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է, դա ինչի համար են ձեռք բերել: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես երկրի ղեկավարին՝ վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած իրեն ասել եմ՝ ՍՈւ 30-երի ձեռքբերման համար հանցագործություն եք կատարել և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանն ասաց՝ դե արդեն արել եմ: Այնպես չէ, որ չեն ասել իրեն»,- հայտարարեց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, թե իրեն Սու 30-ների անհրաժետության մասին համոզել են դեռ 2016 թվականից, ինքը մերժել է և հիմնավորել, թե ինչու դա մեզ պետք չէ: «Չի կարող այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերք իրենց չեն վաճառելու: Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք է բերվել ՍՈւ 30-երը, և որը գովազդում են, որ դա հակաօդային է և մինչև 130 կմ կարող է օդ հրթիռներ կրակել: Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել, դրա համար մեր Սու-երը գտնվում են երկրում՝ առանց զինամթերքի»,- ասաց նա:

Նա նշեց, որ «ՕՍԱ»-ները ևս քննարկվել է. «Ես ասել եմ՝ դա նպատակահարմար չէ, որովհետև պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետև նոր սերնդի պատերազմ է լինելու, մենք ունենք պայմանագիր, ՏՈՐ-ի գումարները ծախսել եք, ՍՈւ եք առել, այս տարվա գումարները դրեք ՏՈՐ առեք, ասել են՝ ՏՈՐ-ի ձեռքբերման պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարողանում ենք բերել, արագ փակենք: Այսպիսի որոշում է եղել, ես պնդել եմ, որ դա սխալ է: Իմանալով որ այսօր ՕՍԱ-ի հրթիռ պահեստամաս չեն արտադրում, եթե փչանա չես կարող սարքել, սրանք են պատճառները եղել»,- ընդգծեց նա:

Մովսես Հակոբյանը շեշտեց՝ այնպես չէ, որ իրենք սրա մասին տեղյակ չեն եղել և իրենց չեն հիշեցրել, բայց արագ-արագ ինչ-որ բան են ձեռք բերել, ասել են, թե օդը փակել են փակե՞լ են: Նա նշեց, որ թռչող սարքերն էլ խոցվել են հրաձգային զենքերից։

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan