Մարդ, որը 30 օր ստում է և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու.Մովսես Հակոբյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին

Մարդ, որը 30 օր ստում է և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու.Մովսես Հակոբյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մարդ, որը 30 օր ստում է և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու»,– անդրադառնալով պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքին՝ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Վերջինիս խոսքով, ՀՀ զինված ուժերում Արծրուն Հովհաննիսյանի ամենաբարձր պաշտոնը եղել է մարտկոցի, վաշտի հրամանատարը, բայց նա այսօր վերլուծություններ է կատարում և նշանակվել է ՀՀ ԶՈւ գեներալներին կրթող ակադեմիայի ղեկավար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում