«ԵՄ-Թուրքիա անջատումը խորանում է, հարաբերությունները մոտենում են բեկումնային պահի»․ Բորել

«ԵՄ-Թուրքիա անջատումը խորանում է, հարաբերությունները մոտենում են բեկումնային պահի»․ Բորել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԿիպրոսի հարցով Էրդողանի հռետորաբանությունը սրում է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում լարվածությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը, գրում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի հարցով Թուրքիայի վերջին գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՄԱԿ-ի բանաձևերին և էլ ավելի են սրում լարվածությունը»,– հայտարարել է Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Բորելի խոսքով՝ «Թուրքիայի պահվածքն ավելի է խորացնում Անկարայի և ԵՄ-ի միջև եղած անջատումը»։

«Մենք մոտենում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում բեկումնային պահի»,– հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցի ժամանակ Կիպրոսում «երկու պետությունների» խնդրի իրավահավասար լուծման կոչ է արել։

ԵՄ-ին չի հաջողվել Անկարային համոզել դադարեցնել Հունաստանի և Կիպրոսի ջրերում հետախուզությունը և մինչ օրս ձեռնպահ է մնացել պատժամիջոցներ սահմանելուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում