Եգիպտոսում պայթյուն է տեղի ունեցել

Եգիպտոսում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ականատեսների և տեղական իշխանությունների խոսքերը:

Ալ-Արիշ քաղաքում և դրա հարակից տարածքներում գտնվող ականատեսները պատմել են, որ բոցեր ու ծխի հաստ կտորներ են բարձրացել խողովակաշարից: Պայթյունի ողջ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հայտարարություն տարածելով իր Telegram ալիքում՝ առանց ապացույցներ տրամադրելու:

Հյուսիսային Սինայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը մարվել է, և դա չի ազդել գազի մատակարարման վրա: Վնասի մասշտաբները դեռևս ճշտվում են։ Նմանատիպ պայթյուն այս գազատարի վրա տեղի էր ունեցել նաև փետրվարին և կրկին հարձակման պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում