Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք առևանգել են ՀՅԴ ուսանողական միության անդամին (տեսանյութ)

Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք առևանգել են ՀՅԴ ուսանողական միության անդամին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք բռնի ուժով առևանգել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։

Այս մասին տեղեկություն է տարածել Միության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների անդամներն ու այլ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում