Կյանք ու կռիվ ենք տվել, որ Արցախից հետ գանք, վիրավոր տղուն քաշքշելով գցեն ավտոն տանե՞ն. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Կյանք ու կռիվ ենք տվել, որ Արցախից հետ գանք, վիրավոր տղուն քաշքշելով գցեն ավտոն տանե՞ն. ակցիայի մասնակից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՔարվաճառում եմ ծառայել, Քարվաճառի դիրքերից իջնում եմ և տեսնում, որ մարդիկ վառում են իրենց տները, մի կին մոտեցել է ինձ, ասում է՝ օգնեք անասուններիս տեղափոխել, պետությունը, ոչ մեկ չի օգնում: Մենք կյանք ու կռիվ ենք տվել, որ Արցախից հետ գանք, որ վիրավոր տղուն քաշքշելով գցեն ավտոն տանե՞ն. Բաղրամյան-Պռոշյան հատվածում վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Կրակոց չկա, բայց հողերը հանձնում են: Մարտակերտից, Աղդամից, գյուղեր ենք տվել Ասկերանի շրջանից երեկ երկու գյուղի են զգուշացրել, որ ազատեն: Այս մարդիկ եկել են, որ պայքարեն, չեն ուզում իրենց ընկերների անունը պղծել: Մարդիկ կոտրված են` նրանց մեջքից խփել են: Հիմա եկել պահանջում են, որ դավաճանական փաստաթուղթը չստորագրվի»,– ասաց նա:

«Մնացել է երկու շրջան, պետք է ժողովուրդը ոտքի կանգնի գոնե Քարվաճառը պահենք, առանց կրակի հողեր են հանձում: Մենք հետ ենք գնալու, մենք կռվով լինի, թե ոնց, հետ ենք վերցնելու մեր հողերը: Իմ ընկերները զոհվել են ու ոչ մեկ հող չի հանձնել ու մինչև հիմա կարող էին պահել իրենց դիրքերը,– հավելեց ակցիայի մասնակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում