Ռուս խաղաղապահներն Աղդամի շրջանում հանդիպել են Բաքվի ներկայացուցիչների հետ

Ռուս խաղաղապահներն Աղդամի շրջանում հանդիպել են Բաքվի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի խաղաղապահական առաքելության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ղարաբաղի Աղդամ քաղաքի տարածքում, որն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպման ժամանակ ռուս խաղաղպահներն ու Բաքվի ներկայացուցիչները քննարկել են Աղդամի շրջանը Ադրբեջանին փոխանցելու կարգը: Նշվում է, որ այդ ընթացքում քաղաքի մզկիթում 27 տարում առաջին անգամ ազան (մուսուլմանների համար պարտադիր աղոթքի հրավեր – Tert.am) է տեղի ունեցել:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանվորվածության համաձայն՝ այսօրվանից Աղդամի շրջանն անցնում է ադրբեջանական կողմին»,- աղբյուրը մեջբերում է ռուսական զորակազմի շտաբի ղեկավար, գեներալ-մայորԱնդրեյ Վոլկովին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում