Բերման ենթարկված անձինք տեղափոխվել են Քննչական կոմիտե, հարուցվել է քրեական գործ

Բերման ենթարկված անձինք տեղափոխվել են Քննչական կոմիտե, հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր Երևանի տարբեր հատվածներից բերման ենթարկված անձինք տեղափոխվեցին Քննչական կոմիտե։ Tert.am-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225․1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։

Ռիմա Եգանյանը հայտնեց,որ նախաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:

Նշենք, որ Ոստիկանության հաղորդմամբ՝ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներում այսօր անհնազանդության զանգվածային ակցիաներ էին անցկացվում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակել էին ճանապարհներ, գլխավոր պողոտաների խաչմերուկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում