Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի 8 մասնակցի

Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի 8 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի 8 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացրել են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունց:

Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Շիրակի մարզպետարանի հարակից փողոցը: Ճանապարհը փակ էր մնացել մոտ 20 րոպե, ինչից հետո ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները խնդրել էին բացել ճանապարհը: Ցուցարաները չէին ենթարկվել: Ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության Գյումրու Մուշի բաժին: Ոստիկանները տարածքն ազատել են ճանապարհ փակած մեքենաներից, իսկ առանց համարանիշ մեքենաները ակտավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում