Մեզ բերման են ենթարկել Ոստիկանություն և պահել են սահմանված կարգից երկար. Միհրան Հակոբյան

Մեզ բերման են ենթարկել Ոստիկանություն և պահել են սահմանված կարգից երկար. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄեզ բերման են ենթարկել Ոստիկանություն և պահել են սահմանված կարգից երկար՝ անհայտ կարգավիճակով, հիմա գնում ենք Քննչական ծառայություն. Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Մենք չենք նահանջելու, րոպե առաջ դավաճան Նիկոլ Փաշինյանը պետք է երկիրը լքի, մենք ոչնչից չենք վախենում՝ ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ կալանավորվելուց, բաց դավաճան ստահակը պետք է գնա, որ կարողանանք ապրել և փրկել այն փշրանքները, որը դավաճան ստահակը մեր երկրից թողել է»,– ասաց նա:

Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Բերման ենթարկվածների մեջ են «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար-ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և այլ անձինք։

Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել է, բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում