Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցրել տեղակայումը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցրել տեղակայումը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ խաղաղպահների զորախումբն ավարտել է Ղարաբաղում տեղակայման աշխատանքները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Պարո՛ն գերագույն գլխավոր հրամանատար, Ձեր հրամանագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահական զորախումբն ավարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայման աշխատանքները և անցել է առաջադրված հանձնարարականների իրագործմանը»,- զեկուցել է Շոյգուն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում