Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք»,- գրել է Ասատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում