Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջով հանրահավաք արեցին Ազատության հրապարակում (տեսանյութ)

Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջով հանրահավաք արեցին Ազատության հրապարակում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՎարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում Ազատության հրապարակում:

Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։

Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում