AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, ատելությամբ սնվող ազգ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵս չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ է կատարվել, որովհետև դա բոլորը հասկանում են: Բոլորը՝ կողքի փողոցներում անտարբեր անցնող մարդիկ, տանը բազմոցին նստած օնլայն դիտողները: Ես չեմ հասկանում ընդամենը մեկ բան՝ ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից ու բացահայտումներից հետո հավաքվել է ընդամենը մի Ազատության հրապարակ: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Երբ տրանսպորտի գինը 100 դրամով բարձրացրին, հզոր բողոք էր, ակցիաներ էին. իսկ հիմա՞, բոլորը երջանի՞կ են, գո՞հ են: Գիտե՞ք, ամենահեշտ պատասխանն այն է, թե մենք Նիկոլին դեմ ենք, ուզում ենք, որ հեռանա, բայց 17 կուսակցություններին չենք վստահում: Ես էլ մի ձեռքի վրա կարող եմ հաշվել՝ քանի հոգու եմ վստահում: Ամբողջ հարցն այն է, որ հիմա այս կուսակցություններն են բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իրենց չեք վստահում, դուք արեք, գամ ձեր կողքին կանգնեմ»,-հայտարարեց ռեժիսորը:

Նա ընդգծեց՝ սա իր համար քաղաքական հարց չէ, ինքն էլ քաղաքական մարդ չէ, սա իր համար արժանապատվության հարց է:

«Անկախ նրանից՝ այստեղ ինչքան մարդ կհավաքվի, ես գալու եմ: Գալու եմ մի նպատակով՝ որ վաղն իմ ազգանունից չամաչեմ: Ես անկեղծ եմ ինձ հետ նրանում, որ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի, պետականության, մեր և մեր երեխաների վաղվա օրվա համար, և ինքը պետք է հեռանա: Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ, բայց ես համոզված եմ մի բանում՝ այս ատելությամբ լցված վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի»,-հայտարարեց Մկրտչյանը:

Նա նաև դիմեց ոստիկաններին՝ ասելով. «Տղե՛րք, Երևանի փողոցներում «Ռեմբո» մի խաղացեք, որովհետև շատերդ երիտասարդ եք, դեռ չեք հասցրել համաշխարհային պատմությունն ուսումնասիրել. մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»:

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan