«ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը». Լավրով (տեսանյութ)

«ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը». Լավրով (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո մի շարք հայտարարություններ է արել մամուլի ներկայացուցիչների համար:

Հայտարարություններից մեկում ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը»:

Բացի այդ, նա անդրադարձել է նոյեմբերի իննին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ստորագրած եռակողմ հայտարարությանը, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի»,- ասել է Լավրովը: 

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը:

Լավրովի խոսքով՝ տվյալ հայտարարության վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում