Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին
21/11/2020 16:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկոյան հայտնել էր, որ շուրջ 20 հանրային գործիչ ձերբակալվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում