Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ

Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, որ Բաքվում սկսվել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Բաքվում սկսվել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան՝ կից հրապարակելով լուսանկար՝ արված Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ղեկավարի ձեռքսեղմման պահին։

Երևան կատարած այցից հետո Բաքու են ժամանել ՌԴ արտգործնախարարը, են փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Բաքու է այցելել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նա բանակցություններ վարել Ալիևի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում