Մտավախություն ունեմ` վարչապետ կոչեցյալը ասի՝ այս- այս պատճառով Սյունիքն էլ հանձնեցինք. Դավիթ Ջամալյան

Մտավախություն ունեմ` վարչապետ կոչեցյալը ասի՝ այս- այս պատճառով Սյունիքն էլ հանձնեցինք. Դավիթ Ջամալյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԳեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանին պատիվ ունեմ ճանաչելու 2006 թվականից: Նա զինվորական է, իր խոսքի արժեքը իմացող մարդ է: Նրա ամեն բառին հավատում և հպարտանում եմ իր խիզախությամբ, իսկ հետևությունները պետք է մեր հայրենակիցները անեն, թե ո՞ւմ են երկուսուկես տարի առաջ ձեռքերի վրա բերել իշխանության: Այս մասին «Ազատության» հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին:

«Ես այլ մտավախություն ունեմ, որ եթե այս խայտառակությունը շարունակվի որոշ ժամանակ անց Ադրբեջանը մեզ 50 մլրդ փորձի պարտադրել ու մի երեկո վարչապետ կոչեցյալը կմտնի եթեր ու կասի գիտեք այս- այս պատճառով Սյունիքն էլ հանձնեցինք: Ադրբեջանում իշխանամետ շրջանակներից այդ թեզը հնչեցվել է, որ Հայաստանին ներկայացվելու է 50 մլրդ- ի պահանջ և քանի որ Հայաստանը այդ գումարը չունի, պետք է տարածքներով փոխհատուցի: Հայաստանում միշտ հնչել է այդ տեսակետը, որ կարո՞ղ է գտնվի մեկը, որ թուղթ ստորագրի և տարածք տա և հիմա գտնվել է այդ մեկը: Բայց այդ մեկը անելիք չունի, որքան էլ երկար փորձի կառչել, իր հեռանալը օրերի հարց է: Պետք է հեռանա, պատասխանատու մարդիկ գան իրավիճակը շտկեն»,– ընդգծեց Ջամալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում