Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց. պաշտպան

Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵրեկ ձերբակալված հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:

Այս մասին գրառում է արել Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

«Պաշտպանյալս` Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,- գրել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին,քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Սակայն Երևանի տարբեր հատվածներից ակցիայի մասնակիցների մի մասին՝ շուրջ 85 անձի ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց, նրանցից քսանը՝ այդ թվում Միհրան Հակոբյանը, ձերբակալվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում