Խաղաղապահները Ստեփանակերտ վերադարձողների ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել

Խաղաղապահները Ստեփանակերտ վերադարձողների ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՌուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, մեկ օրում ավելի քան 1100, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:

«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակչության համար ապահովել են ռուս զինծառայողները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում