Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին
21/11/2020 21:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին, Ռուսաստանը հավանություն է տալիս այդ հարցով «քսանյակի» համաժողովի փաստաթղթի նախագծին և պատրաստ է այն տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում:
«Ռուսաստանն աջակցում է ներկայիս գագաթնաժողովի առանցքային որոշման նախագծին, որն ուղղված է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը բոլորի համար հասանելի դարձնելուն: Անկասկած, պատվաստումների համար նախատեսված դեղամիջոցները պետք է հասարակական համընդհանուր սեփականություն լինեն: Եվ մեր երկիրը, իհարկե, պատրաստ է կարիքավորներին տրամադրել մեր գինականների տրամադրած պատվաստանյութերը»,- ասել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում