Ղազինյան. Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի

Ղազինյան. Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱյլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից:

Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին:

Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի:

Քանի հարյուր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհվում են ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ . . .

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում