AM | RU
USD
EUR
RUB

Ստեփանակերտի կյանքը պատերազմից հետո. ՖՈՏՈՇԱՐՔ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախի մայրաքաղաքը դեռ չի վերադարձել բնականոն կյանքին, խանութների մեծ մասը փակ է, կենտրոնական փողոցներում նկատելի են հրթիռակոծությունների հետքերը, սակայն պարաններից կախված լվացքը հուշում է՝ արցախցին իր տունը լքել չի պատրաստվում։ Tert.am-ը նոյեմբերի 19-ին եղել է Ստեփանակերտում, ուր այս օրերին պատերազմական կրակոցները դադարել են, մարդկանց մի մասը վերադարձել է տուն:

Արցախի կառավարության շենքի դիմաց Հայաստանից Արցախ վերադարձած փաստականներն են: Սպասում են, որ իրենց տեղափոխեն գյուղեր: Մարտակերտի բնակիչները շտապում են մոմեր գտնել․ այնտեղ էլեկտրաէներգիայի խնդիր կա:

Արցախցիներն անորոշությամբ են վերադարձել հայրենիք, ասում են՝ դեռ չգիտեն որքանով է ապահով, բայց պիտի վերադառնային տուն:

Նարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղից փախչելուց հետո Հայաստանում մի քանի տուն են փոխել: Իրենց ամեն ինչով ապահովել են, բայց ինչպես ինքն էր ասում․ «Տուն վերադառնալու ժամանակն էր»:

«Մնացել ենք Սևանում, Երևանում, Արարատում՝ Մխչյանում: Մեզ շատ օգնեցին: Ինձ հետ ոչինչ չէի վերցրել, բայց ամեն ինչով ապահովեցին: Ամուսինս այս ընթացքում Արցախում էր՝ կամ կռվի դաշտում էր, կամ գյուղում հսկում էր մեծերին, կամ օգնում էր զինվորների թաղումները կազմակերպել: 2 օր առաջ եկավ մեզ մոտ, ասաց՝ վերադառնանք Ղարաբաղ, չեմ ուզում այստեղ մնալ, ասացի՝ ես էլ կգամ քեզ հետ»,- պատմեց նա:

Ստեփանակերտի հիվանդանոցի մոտակա դեղատանն արդեն վերականգնման աշխատանքներ են կատարվում, իսկ մայրաքաղաքի հայտնի շուկայում խառնաշփոթ է. «Ժենգյալով հաց» ցուցանակը կա, բայց առաջարկվող արցախյան հացի փոխարեն հիմա ավերված տաղավարներ են: Ամբողջ շուկայում մեկ-երկու հոգի է վաճառք անում: Ձկնավաճառները ձուկ են վաճառում, տեղում էլ ընդմիջման համար խորովում են: Ասում են՝ այսպես նաև տաքանում են:

«Դեդոյի ու բաբոյի» արձանը («Մենք ենք, մեր սարերը») մշուշի մեջ է: Ստեփանակերտում հիմա զբոսաշրջիկներ չկան, որ շտապեն նկարվել Արցախի խորհրդանիշի հետ։ Թեև պատերազմի հետքերն այստեղ ավելի, քան թարմ են, այնուամենայնիվ, քաղաքը փորձում է ապրել։

Լրահոս
Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan