Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. Մայր Աթոռից հաստատում են

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. Մայր Աթոռից հաստատում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.amՄայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նա Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ-ում սպառնացել են՝ նպատակ ունենալով սաստել նրա կողմից հնչեցվող քննադատությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում