AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն՝ է իր համապատասխան մարմիններով. ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱդրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները:

Չնայած իրավական սահմանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝

1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ,

2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները.

3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ.

4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի,

5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին.

6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ.

7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ.

8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները.

9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ:

Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։

Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո:

Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։

Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝

1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու.

2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն.

3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ:

Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:

Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա:

Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ:

Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում:

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan