AM | RU
USD
EUR
RUB

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը: Ցանկը հրապարակված է կառավարության կայքում` այդ համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման վերաբերյալ որոշման մեջ:

Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։ Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում հետևյալ համայնքները.

Քաշաթաղի շրջան

Կովսական, 2. Միջնավան, 3. Որոտան, 4. Ալաշկերտ, 5. Աղաձոր, 6. Աղանուս, 7. Աղավնատուն, 8 Այգեհովիտ, 9. Այգեկ, 10. Արախիշ, 11. Արծվաշեն, 12. Արտաշավի, 13. Գանձա, 14. Գետամեջ, 15. Գետափ, 16. Գողթանիկ, 17. Դրախտաձոր, 18. Երիցվանք, 19. Իշխանաձոր, 20. Լեռնահովիտ, 21. Ծաղկաբերդ, 22. Ծիծեռնավանք, 23. Ծոբաձոր, 24. Կերեն, 25. Կումայրի, 26. Հակ, 27. Հակարի, 28. Հայկազյան, 29. Հոչանց, 30. Ձորափ, 31. Ղազարապատ, 32. Մամարք, 33. Մարտունաշեն, 34. Միրիկ, 35. Մշենի, 36. Մոշաթաղ, 37. Մուշ, 38. Նորաշենիկ, 39. Շալուա, 40. Սարատակ, 41. Սոնասար, 42. Ներքին Սուս, 43. Վակունիս, 44. Վաղազին, 45. Վան, 46. Վարդաբաց, 47. Վուրգավան, 48. Տիգրանավան, 49. Ուռեկան, 50. Փակահան, 51. Քաշունիք, 52. Քարեգահ
Մարտակերտի շրջան

Նոր Սեյսուլան, 2. Հովտաշեն, 3. Նոր Հայկաջուր, 4. Նոր Կարմիրավան, 5. Նոր Այգեստան, 6. Նոր Մարաղա, 7. Թալիշ, 8. Մատաղիս

Շահումյանի շրջան

Քարվաճառ, 2. Ակնաբերդ, 3. Նոր Բրաջուր, 4. Նոր Գետաշեն, 5. Դադիվանք, 6. Եղեգնուտ, 7. Զուար, 8. Նոր Էրքեջ, 9. Խարխափուտ, 10. Ծար, 11. Նոր Կարաչինար, 12. Հավսաթաղ, 13. Նոր Մանաշիդ, 14. Չարեքտար, 15. Նոր Վերինշեն, 16. Քնարավան
Հադրութի շրջան

Հադրութ, 2. Ազոխ, 3. Ակնաղբյուր, 4. Այգեստան, 5. Առաջամուղ, 6. Առաքել, 7. Արևշատ, 8. Բանաձոր, 9. Դրախտիկ, 10. Թաղասեռ, 11. Թաղոտ, 12. Խանձաձոր, 13. Ծակուռի, 14. Ծամձոր, 15. Կարմրակուճ, 16. Հակակու, 17. Հարթաշեն, 18. Մարիամաձոր, 19. Մեծ Թաղեր, 20. Մոխրենես, 21. Նորաշեն, 22. Պլեթանց, 23. Ջրակուս, 24. Վարդաշատ, 25. Տող, 26. Տումի, 27. Ուխտաձոր, 28. Քյուրաթաղ, 29. Մեխակավան

Շուշիի շրջան

Շուշի քաղաք, 2. Քարին տակ

Ասկերանի շրջան

Ավետարանոց, 2. Ակնաղբյուր, 3. Ջրաղացներ, 4. Մադաթաշեն, 5. Սղնախ, 6. Մոշխմհատ, 7. Ուղտասար, 8. Արմենակավան
Մարտունու շրջան

Ջիվանի, 2. Շեխեր, 3. Զարդանաշեն, 4. Սարգսաշեն, 5. Թաղավարդ, 6. Վազգենաշեն։

Լրահոս
Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan