AM | RU
USD
EUR
RUB

«Առավոտ»․ Կցանկանա՞ արդյոք ՌԴ-ն գործ ունենալ իր պետությանը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ

 

«Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստա­նալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այս­տեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշ­խարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:

Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մաս­նավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանու­թյան կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե որ խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախ­ջախված, պարտված երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկա­վարելու կատարյալ անկարողություն:

Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասն­յակ հազարավոր փախստականներ, որոնց կարիք­ները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա, և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային ար­տագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:

Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակ­ցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտու­թյունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավա­րի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:

Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտա­ծեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նա­և Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատաս­խանատու էր աղետի համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan