ԱՄՆ-ն Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդման ծրագիր է նախապատրաստել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է գործարկել մի ծրագիր, որի նպատակը Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդումն է. համապատասխան փաստաթղթի բովանդակությանը ծանոթացել է RT-ն:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկրում խթանել օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը, ամրապնդել թուրքական լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարողությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է օգնել թուրքական լրատվամիջոցներին «սխալ և կեղծ տեղեկատվության» հայտնաբերման հարցում: Հայտնի է, որ նշված նախաձեռնությամբ զբաղվելու է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը:
«Այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ժողովուրնդերի միջև անձնական, կրթական և գործարար կապերի հաստատմանը և երկու երկրների հարաբերությունների կարևորության դրական ընկալմանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում:
Բացի այդ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի և երկրի տնտեսական բարգավաճման ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում