AM | RU
USD
EUR
RUB

«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:

Անգամ մինչ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել էր պատերազմի ավարտի մասին, հայերը կորուստի զգացում ունեին: Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի ազգային հոգեվիճակում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան, որը այս հակամարտությունում սատարում էր Ադրբեջանին և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915-ի մոտ 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը, փորձում է բնաջնջել նրանց:

Հիմա, երբ հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, քիչ բան են թողնում իրենց ետևից: Գյուղացիներից ոմանք, զգալով, որ այլևս կորցնելու բան չունեն, հրկիզում են իրենց տները ՝ մխիթարություն գտնելով նրանում, որ իրենց թշնամիները չեն կարողանա քնել այնտեղ:

«Ինչպես կարող եմ թողնել, որ մուսուլմանն ապրի այստեղ: Այն տեղում, որը ես եմ ստեղծել, կառուցել»,- ասում է 34-ամյա Արսեն Մնացականյանը, որի արյունահոսող ձեռքերը մրից սևացել էին: Ֆերմեր և կամավորական Արսենն այստեղ ապրել է 20 տարի, մեծացրել է իր երեխաներին: Նա ասում է, որ կգնա կամ Հայաստան, կամ Ռուսաստան: Միայն մի բան հաստատ գիտի. չի կարող ապրել այն մտքով, որ իր կառուցած տան պատուհանից այլ մարդ է նայում:

«Մարդիկ ապրում են այստեղ իրենց հողի, կենդանիների հետ: Ամեն բանի կորուստ է»,-ասում է նա:

Հանձնումից մեկ օր առաջ գրեթե ոչ մի տուն չէր մնացել Արցախի հյուսիսային այս հատվածում: Շենքերը ածխացած էին` բոցերի մեջ:

Հակամարտությունը ծանր էր: Այն, ինչ հետո եկավ, գուցե ավելի ծանր էր: Համացանց չկար, հեռախոսային ազդանշանը շատ թույլ էր, ուտելիք էլ գրեթե չկար, բացի հացից և արագ պատրաստման լափշայից: Խառնաշփոթ է սկսվել: Ո՞րն է այժմ Ադրբեջանի հետ սահմանը: Եթե հյուսիսային ճանապարհը այլևս Հայաստանինը չէր, իսկ Լաչինի միջանցքը փակ էր, արդյո՞ք բոլորը թակարդի մեջ էին: Հարցերը շատ էին, պատասխանները` քիչ:

Ամենամեծ վախերից մեկը Դադիվանքի հնարավոև կորուստն էր: Մարդիկ Հայաստանի բոլոր անկյուններից ճանապարհորդում էին` վերջին անգամ տեսնելու վանքը, համբուրում էին Հայաստանի դրոշը, հույս էին պահում աստվածային միջամտության համար:

«Ես առաջ ասել եմ, որ մնալու եմ, և ես կմնամ: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մեզ միշտ տանջել են: Բայց ես ձեզ վստահ եմ ասում, քրիստոնյաները կվերադառնան այստեղ»,-ասում է Տեր Հովհաննեսը:

Երբ հոգևորականը վերջին մկրտությունը կատարեց, ռուս խաղաղապահները տեղ հասան և դա հույսի նշան էր: Համենայնդեպս, այս պահի դրությամբ թվում է, թե Դադիվանքը փրկված է:

«Այս շենքերը՝ հին շենքերը, կարևոր են այստեղի մարդկանց համար, ուստի մենք այստեղ ենք ՝ դրանք պաշտպանելու համար»,-ասել է Դադիվանքի ռուս խաղաղապահներից մեկը, ով խնդրել է իր անունը չհայտնել, քանի որ մամուլի հետ շփվելու իրավասություն չունի:

Ռուսական, և հետագայում գուցե նաև թուրքկան զորքերը իրենց այստեղ տեսնում են խաղաղապահի դերում: Բայց ոչ բոլորն են պատրաստ խաղաղության: Չնայած մարտական գործողությունները ավարտվել են, մասնագիտությամբ մեխանիկներ Արտակն ու Արարատը պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ:

Նրանք վախենում են, որ ադրբեջանական ուժերը կարող են փորձել ավելի շատ հողեր զավթել: Նրանք, ինչպես և շատերը, բարկացած են Փաշինյանի վրա` գործարքը ստորագրելու համար: Երևանում էլ ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

«Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի»,-ասում է Արտակը:

 

Լրահոս
Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել․ Վ. Մանուկյան Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan