Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը. Բաբկեն Հարությունյան

Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը. Բաբկեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՔիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

«Վստահ եմ, որ կառավարության շենքում վեր ընկած խմբակը, որը պատվերներ է իջեցնում ուժային կառույցների ղեկավարներին, վստահ էր, որ ոչինչ չկա գտնելու, բայց և այնպես` քաղաքական հետապնդման շրջանակներում կիրառում է բոլոր միջոցները:

Դավաճան Նիկոլին սպասարկող խմբակ` քաղաքական ճնշումների տեմպը պահեք, չթուլացնեք, մեկ է շատ կարճ ժամանակ անց, երբ կհայտնվեք ճաղերի ետևում` ես ձեզ պերեդաչի չեմ բերելու»,– գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում