Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
24/11/2020 11:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում