Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վարչապետը հրաժարական տա. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վարչապետը հրաժարական տա. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԵս կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը ներկայացրեց համապատասխան դրույթը, որով ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ: Նա ասաց, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել:

Այսպիսով` նա նշեց, որ ուղերձի նախագիծ են ներկայացնելու: «Եթե որոշում ընդունվի, ապա Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, որը, 2,5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանն ակնհայտ համարեց, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, և դրա գնահատականը պետք է տրվի նաև Երևանի ավագանիում: «Մենք ներկայացնելու ենք այդ նախագիծը և առաջարկենք քաղաքապետին արտահերթ նիստով ներկայացնել այդ նախագիծը, որպեսզի մեր դիրքորոշումները ներկայացնենք»,- ասաց նա և նկատեց, որ հիմա ԱԺ փոխնախագահը և շատ այլ պաշտոնյաներ անվտանգության աշխատակիցներով են շրջում, հավանաբար մարդկանց աչքերին նայել չեն կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում